ԱԺ կանոնակարգ և պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրինագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ

ՀՀ ԱԺ նիստ, արխիվ

Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը՝ ձայների 93 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրինագիծը՝ ձայների 95 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ: