OPEC-ը Վիեննայում կքննարկի նավթի գները կարգավորելու հարցը

Այսօր Վիեննայում հանդիպելու են Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամները՝ քննարկելու նավթի համաշխարհային գները կարգավորելու հարցը:

Հիշեցնենք, Իրանը երկար ժամանակ չէր համաձայնում կրճատել նավթի արդյունահանման ծավալները, ինչի հետևանքով շուկայում պահպանվում էր համեմատաբար ցածր գինը: