Թրամփ. ԱՄՆ-ը կլքի Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցության մասին համաձայնագիրը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփ, Նյու Ջերսի, 20-ը նոյեմբերի, 2016թ․

Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ պաշտոնավարման առաջին իսկ օրը չեղյալ է հայտարարելու ԱՄՆ-ի մասնակցությունը Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցության մասին համաձայնագրին:

Այս պայմանագրով Խաղաղ օվկիանոսի ավազանում գտնվող 12 պետություններ ազատ առևտրի գոտի են ստեղծել, ինչը, ըստ Թրամփի, հանգեցնելու է աշխատատեղերի հետագա կրճատմանը Միացյալ Նահանգների տարածքում: «Այս համաձայնագիրը մեր երկրի համար կարող է աղետի վերածվել», - նշել է Թրամփը YouTube-ում տեղադրված իր ուղերձում: