Ուկրաինայում երեկ նշել են Եվրոմայդանի երրորդ տարեդարձը:
Նոյեմբերի 21-ը Ուկրաինայում հռչակված է Արժանապատվության և ազատության օր: Հազարավոր մարդիկ են հավաքվել Մայդանում՝ վանկարկելով «Հեղափոխություն» և դատապարտելով Ռուսաստանի միջամտությունը Ուկրաինայում:
Իր խոսքում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ժողովրդին կոչ է արել համախմբվել «ռուսական սպառնալիքին» դիմակայելու համար՝ ընդգծելով, որ նախկին խորհրդային երկիրը երբեք չի վերադառնա Մոսկվայի գերիշխանության ժամանակները:
Երեք տարի առաջ Ուկրաինայում բողոքի ակցիաները սկսվեցին, երբ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց, որ հետաձգում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը և սերտ տնտեսական հարաբերությունների է ձգտում Ռուսաստանի հետ: Բողոքի ակցիաների միջոցով ցուցարարները հասան Յանուկովիչի պաշտոնանկությանը: