Ներկուսակցական ընտրություններ Ֆրանսիայում

Ֆրանսիայի առաջատար աջ-կենտրոնամետ կուսակցությունը` «Հանրապետականը», այսօր ներքին քվեարկությամբ կորոշի 2017 թվականի մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածուի անունը: Ներկուսակցական ընտրարշավի առաջատարներն են նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և Բորդոյի քաղաքապետ Ալեն Ժյուպեն:

Փարիզյան «Մոնդ» օրաթերթի պատվերով անցկացված հարցման համաձայն, աջ ընտրազանգվածի 30 տոկոսը նախապատվությունը տալիս է Ֆրանսուա Ֆիյոնին, 29 տոկոսը` Նիկոլա Սարկոզիին և Ալեն Ժյուպեին:

Եթե թեկնածուներից որևէ մեկը այսօրվա ընտրություններում չհավաքի քվեների կեսից ավելին, նոյեմբերի 27-ին ֆրանսիացի հանրապետականները քվեարկության երկրորդ փուլ կկազմակերպեն: