Մի ենթադրեք վատագույնը․ Օբաման՝ Թրամփի մասին

Դոնալդ Թարմփը Սպիտակ տանը Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Լատինական Ամերիկա կատարած հրաժեշտի այցելության ժամանակ հորդորել է քաղաքացիներին բացասական եզրակացություններ չանել Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թարմփի մասին:

«Իմ ուղերձը ձեզ, ես սա ասել եմ նաև Եվրոպայում, պարզապես մի ենթադրեք վատագույնը», -պատասխանելով երիտասարդների հարցին՝ երեկ Պերուումասել է Օբաման:

«Սպասեք մինչ աշխատակազմը գործի կանցնի, նրանք դեռ մշակում են քաղաքականությունը, որից հետո միայն կկարողանաք դատել՝ արդյոք այն համապատասխանում է՝ խաղաղության ու բարգավաճման մեջ միասին ապրելումիջազգային հանրության շահերին», - «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, հայտարարել է Բարաք Օբաման: