Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: