Դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի` ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: