Գերմանիան մտահոգված է հաջորդ տարվա ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտությամբ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի ազգային հետախուզական գործակալությունը մտահոգված է, որ Ռուսաստանը կարող է միջամտել հաջորդ տարի երկրում կայանալիք ընտրություններին:

Անցած շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս ասել էր, թե Ռուսաստանի կողմից ապատեղեկատվության տարածման, ինտերնետ հարձակումների նշաններ են նկատվել: