Գևորգ Ալթունյանը՝ ՊՆ լրատվականի պետի պաշտոնակատար, Վարդան Ավետիսյանը՝ նախարարի խորհրդական

ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով՝ Գևորգ Ալթունյանը նշանակվել է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար:

Հեռուստահաղորդավար, մեկնաբան Գևորգ Ալթունյանը նախկինում զբաղեցնում էր Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը:

Ռազմական գերատեսչության ղեկավարի մեկ այլ հրամանով՝ Վարդան Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական:

Հաղորդագրությունները տարածել է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: