Ադրբեջանում Ալիևին վիրավորողները կարող են պատժվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող օնլայն պարբերականները քրեական պատասխանատվության կենթարկվեն:

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը համապատասխան առաջարկը ուղարկել է Միլի մեջլիս։

Օրենքի նախագծի համաձայն, երկրի ղեկավարին վիրավորողները կարող են մինչ երեք տարվա ազատազրկման դատապարտվել։