Հալեպի արևմուտքում գտնվող հիվանդանոցներ են ռմբակոծվում

Ռմբակոծված հիվանդանոցներից մեկը, Հալեպ, 14-ը նոյեմբերի, 2016թ.

Reuters-ը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը, հաղորդում է, որ Հալեպի արևմուտքում գտնվող հիվանդանոցները վերջին 24 ժամվա ընթացքում երրորդ անգամ ռմբակոծվում են։

Իրավապաշտպանների տվյալներով՝ առնվազն մեկ մարդ է սպանվել զինյալների վերահսկողության տակ գտնվող Ավայջել գյուղում։ Թե ով է օդային հարվածներ հասցրել, իրավապաշտպանները չեն հստակեցնում։

Նախօրեին ավերիչ հարվածներ են հասցվել նաև Հալեպի արվարձաններում գտնվող հիվանդանոցներին։ Որոշ հիվանդներ տեղափոխվել են Ավայջել, որտեղ կրկին ռմբակոծությունների տակ են հայտնվել։