ՊՆ-ն հանրային քննարկումների շարք է նախաձեռնել

Պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հանրային քննարկումների շարք` հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն, քննարկումների նպատակն է մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացումը և դրա շուրջ տեսակետների փոխանակումը: