Թրամփը խոստանում է շուրջ երեք միլիոն անօրինական ներգաղթյալ արտաքսել ԱՄՆ-ից

Դոնալդ Թրամփը խոստանում է նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո երկրից արտաքսել մոտ երեք միլիոն անօրինական ներգաղթյալների: Այս մասին Թրամփը հայտարարել է նախագահ ընտրվելուց հետո տված առաջին ծավալուն հարցազրույցում:

CBS հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ընթացքում Թրամփը նշել է․ - «Քրեական անցյալ ունեցող, հանցախմբերի անդամ հանդիսացող, թմրամիջոցների վաճառքով զբաղվող անօրինական ներգաղթյալների թիվը հասնում է երկու-երեք միլիոնի: Նրանք կարտաքսվեն Միացյալ Նահանգներից»: