Էրդողանը ժամանել է Մինսկ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բելառուս։

Էրդողանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում քննարկելու է թուրք-բելառուսական հարաբերությունները, տարածաշրջանային գործընթացները, երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը։

Նախատեսված է մի շարք փաստաթղթերի ստորագրում։

Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահը մասնակցելու է Թուրքիայի Կրոնական հիմնադրամի կողմից Մինսկում կառուցված մզկիթի բացման արարողությանը: