Հիլարի Քլինթոնն ընդունում է իր պարտությունը

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը ընդունել է իր պարտությունը նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններում, նշելով, որ ինքը շնորհավորել է հանրապետական մրցակցին` ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ:

Նոյեմբերի 9-ին Նյու Յորքում իր կոնցեսսիոն ելույթում Քլինթոնն աջակիցներին ասել է, թե ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ը «շատ ավելի պառակտված է, քան մենք կարծում էինք»:

Նա նաև ասել է, թե ամերիկացիները «պարտավոր են» Թրամփին «մոտենալ առանց նախապաշարհմունքների և առաջնորդելու հնարավորություն տալ»:

Քլինթոնը հայտարարել է, որ օրենքի գերիշխանությունը, իրավահավասարությունը, խղճի ազատությունը պետք է «հարգվեն» և «պաշտպանվեն», և դա Ամերիկայի քաղաքացու պարտավորությունն է: