Չավուշօղլուի պնդմամբ՝ Գերմանիան աջակցում է Թուրքիայում գործող ահաբեկիչներին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Գերմանիան Թուրքիայում գործող ահաբեկիչներին ամենաշատ աջակցություն ցուցաբերողն է, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Ցավոք, Գերմանիան Թուրքիայի կողմից չէ, նա միշտ հակաթուրքական նախաձեռնություններ է ընդունում: Մենք Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մոտ 4 հազար անդամների արտահանձնելու հայտ ենք ներկայացրել, սակայն նրանք ոչ մեկին չեն արտահանձնել: ՔԱԿ-ը Գերմանիայի յուրաքանչյուր քաղաքում փող է հավաքում իր ահաբեկչական գործունեության համար, և գերմանական կառավարությունը հրաշալի տեղյակ է այդ մասին», - ասել է թուրք նախարարը: