Ադրբեջանը մտադիր է Պակիստանից հեռահար հրթիռներ ձեռք բերել

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն, արխիվ

Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Պակիստանում արտադրված օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր ձեռք բերելու ուղղությամբ, որոնց խոցման շառավիղը 500 կիլոմետր է կազմում:

Այս մասին այսօր տեղեկացնում է մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» օրաթաթերթը` վկայակոչելով Ադրբեջանի բանակի հրետանահրթիռային զորքերի հրամանատար Զախիդ Հուսեյնովի խոսքերը: