Բուլղարիայում այսօր նախագահական ընտրություններ են

Ընտրություններ Բուլղարիայում, 6-ը նոյեմբերի, 2016թ․

Բուլղարիայում այսօր երկրի ղեկավար են ընտրում։ Առաջին անգամ նախագահի ու փոխնախագահի ընտրությունն անցկացվում է ուղիղ քվեարկությամբ:

Առաջադրված 21 թեկնածուներից հիմնական պայքարն ընթանում է ներկայիս խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչևայի և ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր կոմիտեի գեներալ Ռումեն Ռադևի միջև, որը վայելում է ռուսամետ Սոցիալիստական կուսակցության աջակցությունը:

Եթե թեկնածուներից որևէ մեկը չհավաքի ձայների կեսից ավելին, մեկ շաբաթ անց կանցկացվի երկրորդ փուլ: