Թերեզա Մեյը մտադիր չէ «Բրեքսիթ»-ի հարցում փոխզիջման գնալ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, թե մտադիր չէ «Բրեքսիթ»-ի հարցում փոխզիջման գնալ, Թերեզա Մեյը միաժամանակ կոչ է արել խորհրդարանին՝ չխոչընդոտել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի ապահարզանից:

Ավելի վաղ՝ շաբաթվա սկզբին, Մեխ Բրիտանիայի Բարձր դասարանը որոշեց, որ բրիտանական կառավարությունը չի կարող սկսել Եվրամիությունից դուրս գալու գործընթացը առանց խորհրդարանի հավանությունը ստանալու, որտեղ մեծամասնությունը եվրոպական ընտանիքում մնալու կողմնակից է:

Վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է բողոքարկել այս որոշումը՝ պնդելով, թե ամիսներ առաջ երկրի բնակչությունն արդեն հանրաքվեով կայացրել է իր որոշումը: