Հորդանանցի զինվորականները կրակ են բացել ամերիկացիներ տեղափոխող մեքենայի ուղղությամբ 

Հորդանանցի զինվորներ, արխիվ

Հորդանանցի զինվորականներն այսօր կրակ են բացել ամերիկացի ռազմական խորհրդականներ տեղափոխող մեքենայի ուղղությամբ, որը կանգ չէր առել անցակետում:

Ավելի վաղ «Սքայ-նյուզ-Արաբիա»-ն հաղորդել էր, որ Հորդանանի մայրաքաղաքի ռազմաբազայի մերձակայքում ամերիկյան զինծառայողների մեքենայի վրա արձակված կրակոցների հետևանքով ամերիկացի երկու զինծառայող է մահացել: