Դժվարանցանելի ճանապարհներ Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում

Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի են ամբողջ Գեղարքունիքի մարզի ճանապարհները, Սպիտակի ոլորանները, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի քաղաքների ճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս քաղաքների ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան քաղաքներում տեղում է ձյուն, իսկ Գեղարքունիքի մարզի տարածքում՝ թույլ ձյուն:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: