Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլով հաղթել է «Վրացական երազանք»-ը

Վրաստան - Խրհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկում, 30-ը հոկտեմբերի, 2016թ․

Երեկ Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլով հաղթանակ է տարել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այս մասին հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կոբախիձեն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով, երկու փուլերի արդյունքում «Վրացական երազանք»-ը 115 տեղ կունենա խորհրդարանում՝ հնարավորություն ստանալով փոփոխել երկրի Սահմանադրությունը:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած ընդդիմադիր Միացյալ ազգային շարժման կողմնակիցները հաղորդում են բազմաթիվ ընտրախախտումների մասին։