ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Լեռնային Ղարաբաղ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-29-ը աշխատանքային այցով մեկնում է Լեռնային Ղարաբաղ:

Պատվիրակության կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Կարեն Բոթոյանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաև խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի նաև առաջնագիծ: