Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի սկզբներին Համբուրգում: Այս մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Համբուրգում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ հանդիպմանը՝ հակամարտության կարգավորման հիմնական հարցերի շուրջ կարևոր բանակցությունները շարունակելու համար»,- Ուորլիքի խոսքերն է մեջբերում «Նովոստի»-ն: