Վրաստանում ներում է շնորհվել 168 դատապարտյալի

Բանտ Վրաստանում, արխիվ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ներում է շնորհել 168 դատապարտյալի:

Ներման պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն այսօր Թբիլիսիում ասել է, որ ներման արժանացած դատապարտյալներից 114-ն արդեն ազատ են արձակվել, իսկ մնացածների ազատազրկման ժամկետները կրճատվել են: Ներման արժանացածներից 6-ը կանայք են:

Սա այս տարի համաներման երկրորդ որոշումն է, մարտին նախագահ Մարգվելաշվիլին ներում էր շնորհել ևս 155 դատապարտյալի: