5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Իտալիայում

Ավերված շենք Իտալիայում օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, արխիվ

Իտալիայի Պերուջա քաղաքից 66 կիլոմետր դեպի արևելք 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը զգացվել է նաև մայրաքաղաք Հռոմում:

Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:

Այս տարի օգոստոսին Իտալիայի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժից ավելի քան 2 հարյուր մարդ էր մահացել: