Թուրքիայի միջամտությունը Իրաքում շատ վտանգավոր է․ Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում Արաք քաղաքում, 23-ը հոկտեմբերի, 2016թ․

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թուրքիայի միջամտությունը Իրաքում շատ վտանգավոր է:

Ռոհանիի խոսքով, Թուրքիան պետք է թույլտվություն ստանա Իրաքի կառավարությունից՝ Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ետ գրավելու գործողություններին մասնակցելու համար: Իրանի նախագահն անընդունելի է համարում ահաբեկչության դեմ պայքարի ֆոնին երկրի ինքնիշխանության խախտումը:

Իրաքի վարչապետը ևս կոչ է արել Թուրքիային ետ կանգնել Մոսուլի ազատագրման գործողություններից:

Պաշտոնական Անկարան, այնուհանդերձ, պնդել է, թե մասնակցելու է այդ գործողություններին, և թուրքական տանկերն ու հրետանին աջակցում են քրդական ուժերին: