Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կնվազի, այնուհետև կբարձրանա

Ձյուն Հայաստանում, արխիվ

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 25-26-ը, հոկտեմբերի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ը կնվազի 8-10, հոկտեմբերի 27-29-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 25-26-ը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը և 29-ի գիշերը սպասվում է անձրև, հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և 29-ի ցերեկը՝ առանց տեղումների եղանակ: