ՀԱԿ-ը տեղեկացնում է՝ կուսակցությունը հայտարարությամբ հանդես կգա առաջիկա օրերին

Հայ ազգային կոնգրեսը հայտնում է, որ այսօր տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստ:

«Վարչությունը քննարկել և ամփոփել է 4+4+4 ձևաչափով կայացված համաձայնության արդյունքում Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները», - ասված է հաղորդագրությունում:

ՀԱԿ-ը տեղեկացնում է, որ նիստում քննարկվել է նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր, որի կապակցությամբ Կոնգրեսն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ:

Ավելի վաղ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատության»-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ն այսօր վարչության նիստից հետո հանդես կգա կարևոր հայտարարությամբ։