Ընդունելություն՝ ի պատիվ ՍԴ և Վենետիկի հանձնաժողովի կազմակերպած խորհրդաժողովի մասնակիցների

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր Կառավարության ընդունելությունների տանը կազմակերպվել է ընդունելություն ի պատիվ Հայաստանի սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կազմակերպած երևանյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցների: Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հիմնադրման հանդիսավոր արարողությունը:

«Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է խորհրդաժողովի արդյունքները, միջազգային վերլուծական կենտրոնի կանոնադրական գործառույթները, առաջիկա երկու տարիներին կենտրոնի կողմից կազմակերպվելիք ձեռնարկները՝ ուղղված սահմանադրական մշակույթի զարգացմանը», - ասված է նախագահականի տարածած հաղորդագրությունում: