Ռուսական նավերն ուղևորվում են Միջերկրական

Ռուսական ռազմանավ, արխիվ

Ռուսական ռազմանավերն անցնում են Լա Մանշի նեղուցը և ամենայն հավանականությամբ, ուղևորվում են դեպի Սիրիա՝ Միջերկրական ծով: Ռուսների գործողություններին հետևում են Բրիտանիայի արքայական նավատորմի նավերը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը «նողկալի հանցանք» է անվանել ռուսների գործողությունները Սիրիայում, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռուսական նավերի շարժը դեպի Միջերկրական կարող է վկայել կոնֆլիկտի հնարավոր վատթարացման մասին: