Սիրիայի Մարատ ալ-Նուման քաղաքում «Սպիտակ սաղավարտներ» մարդասիրական կազմակերպության կենտրոնին հասցված օդային հարվածների հետևանքով զոհվել է կազմակերպության կամավորներից մեկը, ևս 5 հոգի վիրավորվել են:
«Սպիտակ սաղավարտներ»-ը թվիթերյան գրառման մեջ չի հաղորդում, թե ում օդուժի կողմից են իրականացվել ռմբակոծությունները: