Ռուս-եվրոպական տիեզերանավը հասավ Մարս

Ռուս-եվրոպական համատեղ բազմամիլիարդանոց տիեզերանավը հասել է Մարսի մակերևույթին, ուսումնասիրելու՝ կա՞ արդյոք կյանք Կարմիր մոլորակի վրա: Այս մասին հաղորդում է Եվրոպական տիեզերական գործակալությունը:

Տիեզերանավի վրա կա հատուկ ցանցային տեսախցիկ, որը յուրաքանչյուր մեկևկես վայրկյանում կարող է 15 սև և սպիտակ լուսանկար անել: