Իրաքը հայտարարում է Մոսուլի ազատագրման գործողությունները սկսելու մասին

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադի, Արխիվ

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունները սկսելու մասին:

Մոսուլը Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաքն է, այն զինյալները գրավել էին երկու տարի առաջ: