Լավրովը Սիրիայի հարցով Լոզանի հանդիպումից սպասելիքներ չունի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե սպասելիքներ չունի Սիրիայի հարցով Լոզանում շաբաթ օրը նախատեսված հանդիպումից:

«Մենք ցանկանում ենք աշխատել և տեսնել, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ կատարելու Անվտանգության խորհրդի բանաձևերը», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: