Թրամփը «սարսափելի ստախոսներ» է անվանում իրեն մեղադրող կանանց

Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի Լեյքլենդ քաղաքում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ, 12-ը հոկտեմբերի, 2016թ․

Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը չի ընդունում մեղադրանքները, թե սեռական ոտնձգություններ է կատարել կանանց նկատմամբ՝ ավելացնելով, որ իրեն մեղադրողները «սարսափելի ստախոսներ են»:

Հիշեցնենք, որ մի խումբ կանայք Թրամփին մեղադրել էին իրենց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ՝ տարբեր տարիների և տարբեր քաղաքներում: