Հայկ Ասլանյանը՝ գլխավոր դատախազի տեղակալ

Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով Հայկ Ասլանյանը նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ: Հրամանագրի տեքստը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում:

Նշանակման մասին այսօր հաղորդել է նաև Գլխավոր դատախազությունը՝ մանրամասներ չհրապարակելով: