«Վրացական երազանքը» չի պատրաստվում վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները

«Վրացական երազանքի» աջակիցները տոնում են կուսակցության հաղթանակը

Պաշտոնական Թբիլիսիի արտաքին քաղաքականությունում փոփոխություններ չեն լինի, այս մասին հայտարարել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Գեորգի Վոլսկին:

«Վրաստանը Եվրամիության անդամ երկիր է, թեև ասոցացվող: Դրա հետ մեկտեղ մենք առաջարկելու ենք Ռուսաստանի հետ բանակցություններ, որին աջակցում են Բրյուսելն ու Վաշինգտոնը: Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, ապա դա բացառված է վրացական տարածքների օկուպացիայի և Սուխումում ու Ցխինվալում ռուսական դիվանագիտական առաքելության առկայության պայմաններում», - Վոլսկու խոսքերն է մեջբերում «Գրուզիա Օնլայնը»: