Գայանե Սողոմոնյանին շնորհվել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում

Հայաստանի նախագահի հրամանագրով, Երևանի օրվա առթիվ, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին շնորհվել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:

Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ, նախագահի կողմից պետական բարձր պարգևը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: