Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է Քննչական կոմիտեի խոսնակ Վլադիմիր Մարկինին:
Մարկինը, ով դեռ սեպտեմբերի 21-ին էր հայտնել հրաժարականի մասին, ասել է, որ նշանակվում է «ՌուսՀիդրո» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ:
Սեպտեմբերի 23-ին հրաժարական է ներկայացրել նաև Մոսկվայի ոստիկանության ղեկավար Անատոլի Յակունինը:
Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն, Դաշնության իշխանությունները մտադիր են մինչև 2018 թվականի նախագահական ընտրություններն արմատական փոփոխություններ կատարել իրավապահ համակարգում: