ԵՄ երկրները համաձայնության են եկել Վրաստանի հետ առանց վիզաների ռեժիմ հաստատելու շուրջ

Վրաստանի վարչապետը Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Եվրամիության երկրները վերջնական համաձայնության են եկել Վրաստանի հետ առանց վիզաների ռեժիմ հաստատելու շուրջ, հայտարարել է երկրի վարչապետը Գիորգի Կվիրիկաշվիլին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն միջազգային գործընկերներին, որոնք այս հարցում աջակցել են Թբիլիսիին:

Պաշտոնական Բեռլինը ձգձգում էր գործընթացը՝ պնդելով, թե անհրաժեշտ է հատուկ մեխանիզմ մշակել, որը չարաշահումների կամ ներգաղթի ծավալների կտրուկ աճի դեպքում հնարավորություն կտա Բրյուսելին որոշակի սահմանափակումներ մտցնել:

Այսօր ձեռք բերված փախհամաձայնությամբ, Եվրամիության երկրները որոշել են Վրաստանի հետ բանակցություններ սկսել անմիջապես այն բանից հետո, երբ Եվրախորհդարանն ու Եվրամիության կառավարությունը սահմանափակումների այդ մեխանիզմը գործի դնեն: