Քիմիայի Նոբելյան մրցանակը՝ «մոլեկուլյար մեքենաներ» նախագծողներին

Քիմիայի ասպարեզում 2016 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Ժամեր առաջ Ստոկհոլմում հայտարարվեց՝ քիմիայի ասպարեզում այս տարվա Նոբելյան մրցանակին են արժանացել Ժան Պիեռ Սովաժը, Ֆրեզեր Սթոդդարտը և Բեռնար Ֆերինգան՝ «մոլեկուլյար մեքենաների նախագծման և սինթեզի համար»:

Գիտնականները ստեղծել են վերահսկվող շարժումներով մոլեկուլներ, որոնք կարող են կատարել որոշակի առաջադրանքներ: