Ադրբեջանը՝ Վրաստանում ամենախոշոր ներդրող

Ադրբեջանական SOCAR պետական ընկերության բենզագազալցակայան Վրաստանում, արխիվ

Ադրբեջանը շարունակում է գլխավորել է Վրաստանում ներդրողների ցանկը։ 2016 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում Ադրբեջանը հարևան Վրաստանի տնտեսությունում 283 միլիոն դոլարի ներդրում է կատարել, ինչը կազմում է արտասահմանյան ներդրումների 34 տոկոսը, նշվում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության նյութերում։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն, Վրաստանում ներդրումներ են արվում հիմնականում կապի և տրանսպորտի ոլորտներում՝ շուրջ 45 տոկոս։