Հունգարիայում հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսից ավելին դեմ է միգրանտներ ընդունելուն

Հոկտեմբերի 2-ի հանրաքվեն Հունգարիայում

Հունգարիայում ամփոփում են հանրաքվեի արդյունքները, որում դրված էր Եվրամիության երկրներում 160 հազար միգրանտների պարտադիր ընդունելու հարցը:

Ըստ նախնական տվյալների՝ հանրաքվեի մասնակիցների ավելի քան 90 տոկոսը դեմ է արտահայտվել իրենց երկիր միգրանտներ ընդունելուն:

Հնարավոր է, սակայն, որ հանրաքվեի արդյունքները չեղյալ համարվեն, քանի որ չի ապահովվել մասնակցության նվազագույն շեմը՝ 50 տոկոս․ երեկ ընտրատեղամաս է եկել ընտրողների միայն 45 տոկոսը: