Ադրբեջանի խորհրդարանը որոշեց վերականգնել կապերը Եվրախորհրդարանի հետ

Ադրբեջանի Միլի մեջլիսի շենքը Բաքվում

Ադրբեջանի Միլի մեջլիսը որոշել է վերականգնել կապերը Եվրոպական խորհրդարանի հետ:

Կողմերի միջև հարաբերությունները խզվել էին ավելի քան մեկ տարի առաջ, երբ Եվրախորհրդարանի ու Եվրամիության Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները քննադատել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մարդու իրավունքները ոտնահարելու համար:

Երկկողմ կապերը վերականգնելու համար մոտ տասն օր առաջ Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը մեկնել էր Բաքու: