Պուտինը Պետդումայի նախագահի պաշտոնում առաջարկել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալին

Վլադիմիր Պուտինն ու Վյաչեսլավ Վոլոդինը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հանդիպելով «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության և Պետական դումա ընտրված ևս երեք կուսակցությունների ղեկավարներին, առաջարկել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ 52-ամյա Վյաչեսլավ Վոլոդինին ընտրել Պետական դումայի նախագահ:

«Վոլոդինն ունի անհրաժեշտ փորձառություն և հմտություններ՝ խորհրդարանի ստորին պալատի աշխատանքը ղեկավարելու համար, իհարկե, պայմանով, որ պատգամավորները հավանություն տան իմ առաջարկին»,- ասել է Պուտինը: