Նախագահը դատավորներ է նշանակել

Նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 22-ի որոշումներով՝ դադարեցվել է Լիլիթ Թադևոսյանի՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները և նշանակվել Հայաստանի վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, Արսեն Մկրտչյանն էլ նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայէջը։