Ղրղըզստանի նախագահը տեղափոխվել է «Կրեմլյան» հիվանդանոց

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաև, արխիվ

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն անցած գիշեր Ստամբուլից տեղափոխվել է Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող Կենտրոնական կլինիկական «Կրեմլյան» հիվանդանոց:

Ղրղըզստանի նախագահի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է այս շաբաթասկզբին` Նյու Յորք մեկնելու ճանապարհին:

Մոսկվայում Աթամբաևը գտնվելու է Ռուսաստանի ղեկավարությանը սպասարկող բուժանձնակազմի հսկողության ներքո: