Սերգեյ Նարիշկինը՝ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար

Սերգեյ Նարիշկին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին նշանակել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար: Այդ մասին նա հայտարարել է երեկ Նարիշկինի և ծառայության արդեն հեռացող ղեկավար Սերգեյ Ֆրադկովի հետ հանդիպման ընթացքում։

Այս նշանակումից բացի, վերջին օրերին Ռուսաստանի ղեկավարը մի շարք փոփոխություններ ու նոր նշանակումներ է կատարել բարձր պաշտոններում և հատկապես անվտանգության ծառայություններում։